«Հրապարակ». Իշխանությունների հույսը մնացել է Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգը
25/02/2026 08:24

«Հրապարակ». Իշխանությունների հույսը մնացել է Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները վերջին մեկ շաբաթն օրնիբուն խոսում են հունիսի 7-ի ընտրություններում «Գյումրի 2»՝ ընդդիմադիր ուժերի հետընտրական միավորում թույլ չտալու մասին և հատկապես շեշտում են, որ ընդդիմության թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Իշխանական աղբյուրը խոստովանեց, որ հատուկ ծառայությունների ներքին հարցումների արդյունքներով՝ իշխանությունը պարտվում է միասնական ընդդիմությանը, ուստի այլ բան չի մնում, քան բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելը և «Ռոբերտ Քոչարյան-վարչապետ» բոբոյով վախեցնելը, մանավանդ, որ չկարողացան Սամվել Կարապետյանին նախկինների շարքին դասել: 

Հույսը մնացել է Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգը, որ մարդիկ իմանան` ում էլ ձայն տան, վերջում Քոչարյանն է դառնալու վարչապետ, իսկ նրա վերադարձը հանրության մեծ զանգված չի ուզում, ուստի այդ ենթադրյալ վախից կգնան ու նորից ՔՊ-ին ձայն կտան, ինչպես արեցին 2021-ին։ Ի դեպ, պետական ապարատում միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանելուց հետո իշխանության ներքին հարցումներն արձանագրել են, որ իրենք վարկանիշի մի քանի նիշ անկում են ունեցել»։

«Հրապարակ». Իշխանությունների հույսը մնացել է Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգը