Մարդն իրեն զրկում է որոշակի կերակուրներից, բայց շարունակում է գործել նույն մեղքերը. Մեծ Պահքը՝ Տեր Մովսեսի մեկնաբանմամբ (տեսանյութ)
26/02/2026 11:17

Մարդն իրեն զրկում է որոշակի կերակուրներից, բայց շարունակում է գործել նույն մեղքերը. Մեծ Պահքը՝ Տեր Մովսեսի մեկնաբանմամբ (տեսանյութ)

Փետրվարի 16-ից սկսել է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունը ստանալու:

Տեր Մովսես քահանա Սահակյանն Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես ճիշտ Պահք պահել, արդյոք Պահքն ուտել-չուտելու մասի՞ն է, թե՞ հոգևորի։

Տեր Հայրը նշում է՝ մարդն իրեն զրկում է որոշակի կերակուրներից, բայց շարունակում է գործել նույն մեղքերը։

«Պետք է կենտրոնանալ ինքնակատարելագործման վրա»,- նշում է Տեր Մովսեսը։

Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակին ունի իր նշանակությունը։ Տեր Մովսես քահանա Սահակյանը մեկնաբանում է կիրակիների խորհուրդն՝  ընդգծելով՝ մեղքի պատճառով հեռանում ենք Աստծուց, բավարար է պտտվել դեպի Աստված, Աստված ինքը կգա դեպի մեզ։

Շատ հաճախ մարդիկ դժվարանում են մինչև վերջ Պահք պահել, Տեր Հայրն ընդգծում է՝ մեկ օր Պահք պահելը քեզ 1 տոկոսով մոտեցնում է Աստծուն։

Մեծ Պահքի ժամանակահատվածում շատ կարևոր է ներողամիտ լինելը։ Տեր Մովսեսը կոչ է անում ներել մարդկանց, քանի որ ներում ենք մեր ներսը մաքրելու համար։

Տեր Մովսեսը կոչ է անում հատկապես Պահքի ընթացքում ավելի շատ եկեղեցում աղոթել. աղոթքը խոսք է Աստծո հետ։

Հեղինակ`Անի Վարդանյան
Մարդն իրեն զրկում է որոշակի կերակուրներից, բայց շարունակում է գործել նույն մեղքերը. Մեծ Պահքը՝ Տեր Մովսեսի մեկնաբանմամբ (տեսանյութ)