.png)
Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
«Սրբազան պայքարի» գործով անցնող Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Դատարանը հայտարարեց, որ մարտի 4-ից խափանման միջոցը պետք է փոխել տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Հաշվի առնելով ընտանիքի նյութական վիճակը՝ գրավ չի կիրառվի, բայց համակցված կլինի բացակայելու արգելքը։
Ըստ դատավոր Կարեն Ֆարխոյանի՝ նվազել են ռիսկերը, խափանման միջոցի հիմքերը, բայց ոչ այն աստիճանի, որ հնարավորություն լինի ազատության հետ կապված խափանման միջոց կիրառել։
Դատարանի նշած հասցեում գտնվող տանը Չախալյանը չի կարող հյուրեր ընդունել, բացառությամբ մերձավոր ազգականների, ընտանիքի անդամների, պաշտպանների։ Տնային կալանքի ընթացքում վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային միջոցներով։