Փաշինյանը Վարշավայում Անհայտ զինվորի հուշահամալիր է այցելել, ծաղկեպսակ դրել
26/02/2026 21:18

Փաշինյանը Վարշավայում Անհայտ զինվորի հուշահամալիր է այցելել, ծաղկեպսակ դրել

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր և մատուցել հարգանքի տուրք:

Վարչապետը պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծանոթացել հուշահամալիրի պատմությանը: Արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգերը, տեղի է ունեցել զինվորական քայլերթ»:

Փաշինյանը Վարշավայում Անհայտ զինվորի հուշահամալիր է այցելել, ծաղկեպսակ դրել