.jpg)
26/02/2026 13:10
Երևանի երիտասարդական նվագախումբը՝ կրկին միջազգային բեմում
Երևանի ձայնը` Երևանի երիտասարդական նվագախումբը, կրկին միջազգային բեմում է, այս անգամ` Al Bustan միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երեք համերգ, երեք բարդ ծրագիր, երեք պատասխանատու հանդիպում արտասահմանյան լսարանի հետ:
Շուտով Բեյրութում կհնչի Երևանը:
Փետրվարի 27
Մարտի 1
Մարտի 6»։