Բարելավված ջրամատակարարում ապահովելու համար կառավարությունը 70 մլն եվրո վարկ կվերցնի
26/02/2026 13:42

Բարելավված ջրամատակարարում ապահովելու համար կառավարությունը 70 մլն եվրո վարկ կվերցնի

Բարելավված ջրամատակարարում ապահովելու համար կառավարությունը 70 մլն եվրո վարկ կվերցնի. Համաձայնագրի նախագծիը ներկայացնելով ԱԺ հանձնաժողովի նիստին՝ ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

Նա մանրամասնեց, որ համաձայնագիրը ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև է՝ Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլի համար։ Ըստ նրա՝ ծրագիրն ուղղված է լինելու ՀՀ ոռոգման և ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտների արդիականացմանն ու բարեփոխմանը:

«Հարկ եմ համարում նշել, որ ծրագիրը համաֆինանսավորվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության ևս 70 մլն եվրոյի չափով  և ՀՀ Կառավարության կողմից՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների տեսքով:

Ծրագիրը բազմափուլային է,  նախատեսվում է 5 տարվա համար։ Հաջող իրականացման դեպքում կլինի նաև ծրագրի երկրորդ փուլ։ Դրամական արտահայտությամբ առաջին փուլը կլինի 185 միլոն դոլար, երկրորդը՝ 250: Համաձայնագիրը ստացել է Սահմանադրական դատարանի հավանությունն ու դրական եզրակացությունը»,- նշեց նա:

Բարելավված ջրամատակարարում ապահովելու համար կառավարությունը 70 մլն եվրո վարկ կվերցնի