.jpg)
Աննա Հակոբյանը բաժանվել է Նիկոլ Փաշինյանից (Տեսանյութ)
Աննա Հակոբյանը լքում է կառավարական ամառանոցը։ Նա բաժանվել է Նիկոլ Փաշինյանից։
«Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է», - տեսանյութում ասում է նա։
Հակոբյանը մանրամասներ է հայտնել իր ունեցած-չունեցածի մասին, որովհետև կարծում է, որ, իր ձևակերպմամբ, «տաքսու վարորդները, տրանսպորտներում տարբեր անձինք իր մասին տեղեկատվություն կտարածեն՝ ինչպես է կառավարական առանձնատունը վերցրել հիմքից ու տարել»։
Նա նշել է, որ մեքենա ու տուն չունի, տեղափոխվում է վարձակալած բնակարան։