Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար` տնային կալանք
27/02/2026 13:43

Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար` տնային կալանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար «TikTok» սոցիալական ցանցում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք: Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:

Որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը: 

Ըստ պաշտպանի՝ Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ Քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։

Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար` տնային կալանք