Ապրիլի 1-ից կբարձրանան Մասիսում գործող նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը
27/02/2026 17:45

Ապրիլի 1-ից կբարձրանան Մասիսում գործող նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը

Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը գրել  է․

«Մասիս համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների հարգելի աշխատակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի ապրիլի 1-ից կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական (մանկապարտեզների) և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15–20 տոկոսով։ Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ներդրում են ունենում մեր երեխաների դաստիարակության և զարգացման գործում»:

Ապրիլի 1-ից կբարձրանան Մասիսում գործող նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը