Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա
27/02/2026 19:44

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօր  ավտոպատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա Պ. Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, էլեկտրասյունն էլ ընկել է ավտոմեքենայի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով։

Վարորդը մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Պատահարի փաստով փաստաթղթեր են կազմվում։
 

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա