«Հրապարակ». Ազգային փոքրամասնություններից ովքեր են լինելու ՔՊ-ական ցուցակում
27/02/2026 09:07

«Հրապարակ». Ազգային փոքրամասնություններից ովքեր են լինելու ՔՊ-ական ցուցակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության ասորի և քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայլովի և 80-ամյա Կնյազ Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող «խելքը գլխին» երկրորդ մարդ չեն գտել։ Այսպիսով կարելի է ասել՝ արդեն պատրաստ է ՔՊ-ի նախընտրական ցուցակի 2-րդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։ 

Եզդիական համայնքից կրկին ընտրվել է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից՝ Արսեն Միխայլովը։ Ըստ օրենքի՝ ամենաշատ ձայն ստացած ուժին «բաժին է հասնում» թվով ամենամեծ՝ եզդիական համայնքի ներկայացուցիչը, իսկ եթե այդ ուժի մանդատները կրկնակի ավելի են, նաև՝ ռուսական համայնքի, իսկ եթե ունի սահմանադրական մեծամասնություն, ապա՝ երեքն էլ»։
 

«Հրապարակ». Ազգային փոքրամասնություններից ովքեր են լինելու ՔՊ-ական ցուցակում