Միրզոյանը հայտարարել է, որ կաջակցեն ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը
28/02/2026 20:54

Միրզոյանը հայտարարել է, որ կաջակցեն ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը:

Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը»։