Ռուսաստանի արտգործնախարարն ու Կատարի վարչապետը կոչ են անում դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածությունը
28/02/2026 21:21

Ռուսաստանի արտգործնախարարն ու Կատարի վարչապետը կոչ են անում դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածությունը

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Կատարի վարչապետ, ԱԳ նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված վիճակը և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կողմերը միաձայն կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են ապակայունացնել տարածաշրջանը։ ՌԴ ԱԳ նախարարն ու Կատարի վարչապետը համակարծիք են գտնվել այն հարցում, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բոլոր հարցերը անհրաժեշտ է կարգավորել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ ՄԱԿ կանոնադրության և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ։ 

Ռուսաստանի արտգործնախարարն ու Կատարի վարչապետը կոչ են անում դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածությունը