.jpg)
Թրամփը խոստովանել է, որ Իրանում իշխանափոխություն է ակնկալում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ակնկալում է իշխանության փոփոխություն Իրանում՝ հանրապետությանը հասցված հարվածներից հետո։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին և բոլոր ոստիկաններին այսօր երեկոյան հայտարարում եմ, որ դուք պետք է վայր դնեք ձեր զենքերը և ստանաք լիակատար անձեռնմխելիություն, հակառակ դեպքում՝ կենթարկվեք անխուսափելի մահվան։ Այսպիսով, վայր դրեք ձեր զենքերը», - իր ուղերձում հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։