Քուվեյթը և Բահրեյնը հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում հարվածներ հասցնել Իրանին
28/02/2026 17:45

Քուվեյթը և Բահրեյնը հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում հարվածներ հասցնել Իրանին

Քուվեյթի և Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում արձագանքել Իրանի հարվածներին։   

Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։  

«Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ ինքնապաշտպանության իրավունք ունի՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»,- նշված է Քուվեյթի ԱԳՆ հայտարարությունում։

Բահրեյնն իր հերթին հայտարարել է.

«Վերահաստատում ենք մեր բացարձակ իրավունքը՝ արձագանքելու հարձակումներին և ձեռնարկելու ցանկացած միջոց՝ ինքնապաշտպանության համար»։