Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Կիոկուշին կարատեի բացարձակ չեմպիոն, լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոյի հետ (Տեսանյութ)
28/02/2026 12:14

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Կիոկուշին կարատեի բացարձակ չեմպիոն, լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոյի հետ (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Կիոկուշին կարատեի բացարձակ չեմպիոն, լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոյի հետ։ Ծառուկյանն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով․

«Այցի շրջանակում քննարկել ենք համագործակցության տարբեր ձևաչափեր՝ սկսած մարզիկների փոխայցերից մինչև միջազգային մրցաշարերի համատեղ կազմակերպում։

Այս օրերին Ֆրանսիսկո Ֆիլիոն Օլիմպավան մարզահամալիրում անցկացնում է սեմինարներ, որոնց ընթացքում իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցում է հայ մարզիկներին։

Կարևոր է ստեղծել պատշաճ պայմաններ մարզիկների համար և նրանց առջև դնել նոր, ավելի բարձր պահանջներ՝ նպաստելով մրցունակության բարձրացմանն ու մասնագիտական աճի շարունակական զարգացմանը»։

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Կիոկուշին կարատեի բացարձակ չեմպիոն, լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոյի հետ (Տեսանյութ)