Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի․ Ալի Լարիջանի
02/03/2026 19:26

Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի․ Ալի Լարիջանի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է  երկարատև պատերազմի և կպաշտպանի իր երկիրը ցանկացած գնով։

«Իրանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, պատրաստվել է երկարատև պատերազմի», - գրել է Լարիջանին՝ X սոցիալական ցանցում։

«Մենք անզիջում կպաշտպանենք մեզ և մեր հինավուրց՝ 6 000-ամյա քաղաքակրթությունը՝ անկախ այն գնից, որը պետք է վճարենք։  Եվ կանենք այնպես, որ մեր թշնամիները զղջան իրենց սխալ հաշվարկների համար»,- ընդգծել է նա։

Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի․ Ալի Լարիջանի