Ավտովթարի հետևանքով Վանաձորի ԲԿ տեղափոխված 9 քաղաքացիներից մեկն այս պահին վիրահատվում է, մյուսը վերակենդանացման բաժանմունքում է
02/03/2026 13:42

Ավտովթարի հետևանքով Վանաձորի ԲԿ տեղափոխված 9 քաղաքացիներից մեկն այս պահին վիրահատվում է, մյուսը վերակենդանացման բաժանմունքում է

Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։ 

«Ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։

Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ»: