Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները. Իրանագետ
02/03/2026 11:30

Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները. Իրանագետ

Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ամերիկյան կողմն առայժմ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է ինքնաթիռի կորուստը։ 

Տարածաշրջանում շիայական կազմավորումների ակտիվացման շրջանակներում Իսրայելին հրթիռային հարվածներ է հասցրել լիբանանյան «Հիզբալլահը», իսկ Թել-Ավիվը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսում Լիբանանում։ 

Գրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները»,-գրել է Ոսկանյանը։