Իրանը հորդորում է ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը չդիտարկել որպես ագրեսիա՝ Մերձավոր Արևելքի երկրների դեմ
02/03/2026 22:40

Իրանը հորդորում է ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը չդիտարկել որպես ագրեսիա՝ Մերձավոր Արևելքի երկրների դեմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները այն երկրների հետ, որոնք տուժել են ամերիկյան ռազմական բազաների վրա ուղղված իր հրթիռների հարվածներից:

«Իրանի պատասխան հարվածները Մերձավոր Արևելքի որոշ երկրներում  ԱՄՆ ռազմական բազաների վրա պետք չէ դիտարկել որպես Իրանի կողմից հարձակում այդ երկրների դեմ։ Դա մեր արդարացի պատասխանն է ագրեսորի գործողություններին»,-Աբբաս Արաղչիի խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը թշնամաբար տրամադրված չէ հարևան երկրների նկատմամբ և հույս ունի, որ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն։  

Հիշեցնենք՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկներում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։