.jpg)
02/03/2026 20:16
Միացյալ Նահանգները փակել է Բահրեյնում իր դեսպանատունը
ԱՄՆ որոշել է անորոշ ժամանակով փակել Բահրեյնում իր դեսպանատունը՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին։
«Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը անորոշ ժամանակով փակ կլինի: Մենք կհայտարարենք, թե երբ է դեսպանատունը վերսկսելու իր բնականոն գործունեությունը»,- նշված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ: