.jpg)
02/03/2026 18:00
«Տարածաշրջանը անկանխատեսելի հետևանքներով հղի լայնածավալ պատերազմի շեմին է». Պուտինն ու Բահրեյնի թագավորը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆան քննարկել են Իրանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մտքեր են փոխանակվել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով Իրանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակի շուրջ, նշվել է, որ էսկալացիան տարածաշրջանը կանգնեցրել է անկանխատեսելի հետևանքներով հղի լայնածավալ պատերազմի շեմին»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։