.jpg)
Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի․ Ալի Լարիջանի
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի և կպաշտպանի իր երկիրը ցանկացած գնով։
«Իրանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, պատրաստվել է երկարատև պատերազմի», - գրել է Լարիջանին՝ X սոցիալական ցանցում։
«Մենք անզիջում կպաշտպանենք մեզ և մեր հինավուրց՝ 6 000-ամյա քաղաքակրթությունը՝ անկախ այն գնից, որը պետք է վճարենք։ Եվ կանենք այնպես, որ մեր թշնամիները զղջան իրենց սխալ հաշվարկների համար»,- ընդգծել է նա։