Իրանում վակուում չկա, ժողովուրդը ամուր ոգով շարունակում է պայքարը. ՀՀ-ում Իրանի դեսպան
02/03/2026 15:36

Իրանում վակուում չկա, ժողովուրդը ամուր ոգով շարունակում է պայքարը. ՀՀ-ում Իրանի դեսպան

Այս աշխարհում զարմանք առաջացնող երևույթներից է՝ բանակցություններին սկզբունքորեն հավատարիմ մնալ չկարողացող ռեժիմն ինչպես է որոշել մտնել բանակցությունների փուլ, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա նշեց, թե Իրանի հոգևոր առաջնորդը շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի և ՀՀ-ի, ինչպես նաև Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ․

«Նրա նահատակությունը ծանր վիշտ է Իրանի համար, սակայն Իրանի ժողովուրդն ունի այն կամքը, որ շարունակի էլ ավելի ամուր ոգով պայքարել իր նպատակների ճանապարհին»։

Դեսպանը նշեց, թե Իրանում ոչ մի վակուում չի ձևավորվել, և Իրանի Իսլամական առաջնորդների խորհուրդը շարունակում է այս անցումային ժամանակավոր շրջանում երկրի կառավարումը։

«Մոտ ապագայում ականատես կլինեն նոր հոգևոր առաջնորդի ներկայացմանը։ Իրանի ժողովուրդն ամուր ոգով շարունակում է պայքարել Իրանի ազգային նպատակների համար»,-ասաց Խալիլ Շիրղոլամին։

Իրանում վակուում չկա, ժողովուրդը ամուր ոգով շարունակում է պայքարը. ՀՀ-ում Իրանի դեսպան