Լիտվան ու Լեհաստանը նախապես տեղյակ են եղել, որ ԱՄՆ և Իսրայելը հարվածելու են Իրանին
03/03/2026 18:49

Լիտվան ու Լեհաստանը նախապես տեղյակ են եղել, որ ԱՄՆ և Իսրայելը հարվածելու են Իրանին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ ինքը, Լեհաստանի և որոշ այլ երկրների ղեկավարներ նախապես տեղեկացված են եղել Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին։

«Այո, մենք, Լեհաստանը և մյուս դաշնակիցները  նման տեղեկատվություն ունեինք։ Ինչպես ինքներդ քաջ գիտակցում եք, նման տեղեկատվությունը չէր կարող հրապարակվել»,- Նաուսեդայի խոսքերն է մեջբերել Delfi հարթակը։

Լիտվան ու Լեհաստանը նախապես տեղյակ են եղել, որ ԱՄՆ և Իսրայելը հարվածելու են Իրանին