.jpg)
Դոնալդ Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծիծաղել է ի պատասխան այն թեզին, թե ինքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներքաշել է պատերազմի մեջ՝ հայտարարելով, որ դա աբսուրդ է։ Այս մասին հայտնել է Նեթանյահուն՝ Fox News-ին տված հարցազրույցում. հայտնում է ՌԻԱ նովոստին։
«Դա ուղղակի աբսուրդ է։ Դոնալդ Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է։ Նա անում է այն, ինչը ճիշտ է համարում Ամերիկայի համար։ Նա նաև անում է այն, ինչը ճիշտ է համարում ապագա սերունդների համար»,- ասել է Նեթանյահուն։