49-ամյա ամրանագործը վայր է ընկել նոր կառուցվող բարձրահարկից ու մահացել
03/03/2026 19:16

49-ամյա ամրանագործը վայր է ընկել նոր կառուցվող բարձրահարկից ու մահացել

Այսօր Երևանում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել էլիտար շենքի շինհրապարակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 23 հասցեում կառուցվող շենքի շինհրապարակում  տղամարդու դի է հայտնաբերվել, պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Ն. Դ.-ն է, ով 3 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ամրանագործ էր։
 

49-ամյա ամրանագործը վայր է ընկել նոր կառուցվող բարձրահարկից ու մահացել