Արարատ Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի իրավիճակի առնչությամբ
03/03/2026 21:20

Արարատ Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի իրավիճակի առնչությամբ

Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին՝ նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ: 

Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ խաղաղ հանգուցալուծման ու այդ ուղղությամբ ջանքերի կարևորությունը:

Արարատ Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի իրավիճակի առնչությամբ