.png)
Իսրայելը կոտրել է Թեհրանի տեսախցիկների համակարգը՝ հետևելով Ալի Խամենեին
Իսրայելը կարողացել է կոտրել Թեհրանի ճանապարհային տեսախցիկների համակարգի զգալի մասը և այդ միջոցով վերահսկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի տեղաշարժը։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ իսրայելական հետախուզությունը տարիներ շարունակ մուտք է ունեցել Թեհրանի տեսահսկման ցանցին, հետևել է Խամենեիի անվտանգության աշխատակիցներին և նույնիսկ կոտրել նրա նստավայրի մոտ գտնվող տեսախցիկներից մեկը։ Ստացված տվյալները թույլ են տվել պարզել անվտանգության աշխատակիցների տեղաշարժը, հասցեները և աշխատանքային ժամերը։
Աղբյուրների խոսքով՝ այդ տեղեկատվությունը օգտագործվել է ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունից առաջ։ Իսրայելական հետախուզության ներկայացուցիչներից մեկը Financial Times-ին ասել է, որ իրենք «Թեհրանն այնքան լավ էին ճանաչում, որքան Երուսաղեմը»։
Հաղորդվում է նաև, որ գործողության ընթացքում կիրառվել են սոցիալական ցանցերի վերլուծություն և կիբերհարձակումներ, որոնցում ներգրավված են եղել նաև ամերիկյան ծառայությունները, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզական վարչություն (CIA)-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտարարել է, որ Խամենեին սպանվել է իր մերձավորների հետ միասին։ Միաժամանակ ամերիկացի որոշ օրենսդիրներ նշել են, որ Իրանից ԱՄՆ-ի դեմ անմիջական սպառնալիքի վերաբերյալ հետախուզական տվյալներ չեն եղել։ Այդ մասին հայտարարել է սենատոր Մարկ Ուորները, իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ասել է, որ Իսրայելը վճռական էր գործել՝ ԱՄՆ-ի հետ կամ առանց նրա։