Միայն պատասխանատու երկիրը կարող է պատերազմի պայմաններում կարևորել եղբայրական պետության տարածքային ամբողջականությունը․ Իրանագետ
03/03/2026 20:22

Միայն պատասխանատու երկիրը կարող է պատերազմի պայմաններում կարևորել եղբայրական պետության տարածքային ամբողջականությունը․ Իրանագետ

Երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադրաձել է Իրանի նկատմամբ իրականացվող ագրեսիային, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությունը, կարևորել է նաև այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում լարվածության այս ֆոնին վնաս չկրի։ 

Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը  անդրադառնալով դեսպանի ասուլիսին, գրել է․

«Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Շիրղոլամին, պատասխանելով տարածաշրջանում լարվածության պայմաններում Հայաստանի համար ստեղծված վտանգների մասին հարցին, շեշտել է. «Մեր բարեկամ և եղբայր Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է  Հայաստանի տարածքային ամբողջականությունը նույնպես մեր կարմիր գիծն է»։

Միայն պետականության հինավուրց ավանդույթով պատասխանատու երկիրը կարող է իր համար ծանրագույն և հսկայական ռեսուրսներ խլող պատերազմի պայմաններում շարունակել առանց երկմտանքի կրկին արձանագրել, որ հարևան բարեկամական և եղբայրական մեր պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են չափազանց կարևոր և «կարմիր գիծ» լինել»։