.png)
«Մարդիկ ընտանիքներից կտրվում են, գնում են օտար երկրներ՝ աշխատելու». Նարեկ Կարապետյանը նշեց՝ առաջիկա 5 տարում 300 000 նոր աշխատատեղ կստեղծեն
5 տարում՝ 300 000 նոր աշխատատեղ. Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի դրույթի իրականացման կարևորությանն է անդրադարձել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։
«Մեր հաշվարկով՝ ՀՀ 1,2 միլիոնից ավելի քաղաքացի չունի աշխատանք, բայց ունի աշխատելու ցանկություն։ Մեր երկիրը 1,2 միլիոն աշխատատեղ ստեղծելու հնարավորություն ունի, և մենք այդ 1,2 միլիոնից պլանավորում ենք 5 տարում 300 000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը»,- ասել է Կարապետյանը։
Նա ընդգծել է՝ հատկապես մարզերում սուր է աշխատատեղերի պակասի խնդիրը.
«Մարդիկ ստիպված ընտանիքներից կտրվում են, գնում են օտար երկրներ՝ աշխատելու, քանի որ լուծված չէ տեղում աշխատատեղ ստեղծելու ամենակարևոր խնդիրը։ Իսկ դինամիկ զարգացում ունենալու համար պետք է ամեն մարզի համար պլանավորենք տնտեսական զարգացման մոդել»,- նշել է Կարապետյանը։