ԱՄՆ-ում միջին և բարձր դասի զինամթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալների․ Թրամփ
03/03/2026 09:56

ԱՄՆ-ում միջին և բարձր դասի զինամթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալների․ Թրամփ

ԱՄՆ-ում միջին և բարձր դասի զինամթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալների, մենք ունենք այս զենքի գործնականում անսահմանափակ պաշար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ունենք լավ պաշարներ, բայց դա բավարար չէ: Հեռավոր երկրներում մեզ համար պահվում են մեծ քանակությամբ լրացուցիչ բարձրորակ սպառազինություններ»,- նշել է նա։

Թրամփը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները «շուտով» կպատասխանի Էր-Ռիադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման եւ ամերիկացի զոհված զինծառայողների համար։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ չէր բացառել Իրան ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը, «եթե դա անհրաժեշտ լինի»։