.png)
Լիտվան ու Լեհաստանը նախապես տեղյակ են եղել, որ ԱՄՆ և Իսրայելը հարվածելու են Իրանին
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ ինքը, Լեհաստանի և որոշ այլ երկրների ղեկավարներ նախապես տեղեկացված են եղել Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին։
«Այո, մենք, Լեհաստանը և մյուս դաշնակիցները նման տեղեկատվություն ունեինք։ Ինչպես ինքներդ քաջ գիտակցում եք, նման տեղեկատվությունը չէր կարող հրապարակվել»,- Նաուսեդայի խոսքերն է մեջբերել Delfi հարթակը։