.png)
«Դուք հնարավորություն կունենաք ընդլայնել ձեր գործունեությունը». Նարեկ Կարապետյանը՝ փոքր բիզնեսին հարկերից ազատելու մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է իրենց տնտեսական ծրագրի դրույթներից մեկի՝ փոքր բիզնեսին հարկերից ազատելու մասին։
Դա հնարավորություն կտա ընդլայնել բիզնես գործունեությունը, այդ դեպքում ևս արտոնություններ կլինեն, ընդգծել է Կարապետյանը.
«Փոքր բիզնեսն օգտվելու է հարկային արտոնություններից, իսկ երբ հայտ ներկայացնի՝ անցնելու միջին բիզնեսի դաշտ, ունենալու է այլ արտոնություններ, նաև հնարավորություն՝ վարկային պայմանագրերի։ Մենք պետք է շահավետ առաջարկ անենք՝ դուք հնարավորություն կունենաք ստանալ բիզնես վարկեր և ընդլայնել ձեր բիզնեսը։ Շատերը կգնան այդ ճանապարհով»։