.jpg)
03/03/2026 22:41
Թրամփը կարծում է, որ նավթի գները կնվազեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածներից հետո նավթի գները կնվազեն։
«Այո, գները որոշ ժամանակ բարձր կմնան։ Բայց երբ մենք ավարտենք, գները կիջնեն»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Թրամփը կարծիք է հայտնել, թե նավթի գները կարող են ավելի ցածր լինել, քան նախկինում էին։