Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ
04/03/2026 14:34

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին փոփոխություններ չկան։ Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ՊԵԿ-ից:

««Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը»,- մանրամասնեցին կոմիտեից:

Նշենք, որ, ըստ լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերի, Իրանի սահման տանող մայրուղում բեռնատարների 3 կիլոմետրանոց հերթ է առաջացել:

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ