.jpg)
04/03/2026 16:53
Ալիևն այցելել է Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել
Մարտի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցություն հայտնել գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահը գրառում է կատարել սգո գրքում։