Դատարանը ամբողջությամբ բավարարել է հայցը. ԵՊՀ ռեկտորը պարտավոր է Սահակ Մանուկյանին վերականգնել իր աշխատանքում
04/03/2026 21:41

Դատարանը ամբողջությամբ բավարարել է հայցը. ԵՊՀ ռեկտորը պարտավոր է Սահակ Մանուկյանին վերականգնել իր աշխատանքում

Նախորդ տարի Երևանի Պետական համալսարանից հեռացված դասախոս Սահակ Մանուկյանը գրել է․

«Իրավունքը վեր է կամայականությունից։ 

Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում։

Հ.Գ. Շնորհակալություն դատավոր Հ. Ղազարյանին»։

 

Դատարանը ամբողջությամբ բավարարել է հայցը. ԵՊՀ ռեկտորը պարտավոր է Սահակ Մանուկյանին վերականգնել իր աշխատանքում