.jpg)
Իսրայելը բացահայտ խոստովանում է, որ Միացյալ Նահանգների հետ նախապես են պլանավորել հարձակվել Իրանի վրա
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը ի սկզբանե նախատեսել էին իրականացնել տարվա կեսին, սակայն «տարբեր հանգամանքների պատճառով» այն տեղափոխվել է փետրվար։
«Իրանի դեմ գործողությունը նախատեսված էր տարվա կեսին, սակայն տարբեր իրադարձությունների և հանգամանքների բերումով, առաջին հերթին՝ Իրանի ներսում տեղի ունեցած զարգացումների պատճառով, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմա,բ և համատեղ գործողություն իրականացնելու հնարավորությամբ պայմանավորված, անհրաժեշտություն առաջացավ այն տեղափոխել փետրվար», - ասել է Կացը։