.jpg)
Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ազդեցություն են թողել էներգակիրների գների վրա. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը ազդում է էներգակիրների համաշխարհային գների վրա։
«Ոչ ոք մատակարարումները չի կրճատել, իսկ գները կտրուկ աճել են, ինչու՞։ Պատճառը համաշխարհային շուկաներում տիրող ընդհանուր իրավիճակն է, այդ թվում՝ նավթային շուկաներում, գազի շուկաներում։ Ի հայտ են եկել գնորդներ, որոնք պատրաստ են նույն բնական գազը ձեռք բերել ավելի բարձր գնով, այս դեպքում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով»,- լրագրող Պավել Զարուբինին ասել է Պուտինը։