Միացյալ Նահանգները սպառնում է ընդլայնել ռազմական գործողությունը
04/03/2026 19:04

Միացյալ Նահանգները սպառնում է ընդլայնել ռազմական գործողությունը

ԱՄՆ զինված ուժերը մտադիր են հարվածներ հասցնել Իրանի տարածքի խորքին՝  ստեղծելով մանևրելու հնարավորություն, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ  Դեն Քեյնը։

«Մենք ընդլայնելու ենք գործողությունը՝   հարվածներ հասցնելով Իրանի տարածքի խորքին և ամերիկյան ուժերի համար ստեղծելով մանևրելու լրացուցիչ ազատություն»,-մասնավորապես, ասել է Քեյնը։