.png)
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Իրանում 300-ից ավելի երեխա է վիրավորվել
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում վիրավորվել են ավելի քան 300 երեխա ու դեռահաս։ Այդ մասին հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Ջաֆար Միադֆարը։
«Սիոնիստա-ամերիկյան դաժան հարձակումների հետևանքով զոհված ամենափոքր երեխան մեկ տարեկան է, իսկ ամենափոքր վիրավոր երեխան՝ վեց ամսական։ 18 տարին չլրացած 300-ից ավելի երեխաներ ու դեռահասներ գտնվում են հիվանդանոցներում»,- նշել է Միադֆարը՝ Իրանի պետական հեռուստատեսության եթերում։