Բացարձակ վստահություն չունեմ Հայաստանում գործող արդարադատության համակարգի նկատմամբ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
05/03/2026 20:52

Բացարձակ վստահություն չունեմ Հայաստանում գործող արդարադատության համակարգի նկատմամբ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանից  լրագրողներն այսօր հետաքրքվեցին՝ պատրաստվո՞ւմ է հակընդդեմ հայց ներկայացնել, պահանջել իրեն վերագրվող կեղծ տեսանյութի տարածման հերքում, ինչին ի պատասխան՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշեց․

«Ես բացարձակ վստահություն չունեմ Հայաստանում գործող արդարադատության համակարգի նկատմամբ և չեմ կարծում, որ իմ նկատմամբ վստահությունը դատարանի որոշումով պետք է վերականգնվի։

Հանրային ընկալումների մեջ ես տեսնում եմ այդ վստահությունը և լիարժեքորեն բավարարված եմ, ուստի առայժմ ձեռնպահ կմնամ այդ ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել։

Փորձաքննության արդյունքները եկել են, հանրային լայն շրջանակների համար ամեն ինչ պարզ է»։