Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների շարժն Իրանի հետ սահմանով
05/03/2026 19:58

Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների շարժն Իրանի հետ սահմանով

Բաքուն որոշել է դադարեցնել բեռնատարների շարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով։

Որպես պատճառ նշել են Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-երով հարվածները։

«Ամբողջությամբ դադարեցնել  Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանի բոլոր անցակետերով բեռնատարների (ներառյալ՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող) տեղաշարժը»,- նշված է Ադրբեջանի կառավարության որոշման մեջ։

 

Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների շարժն Իրանի հետ սահմանով