.jpg)
Որ դեպքում մեղադրյալը տնային կալանքի ժամանակ կկարողանա օգտվել հեռախոսից
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Առաջարկվում է մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն առ այն, որ դատարանը տնային կալանք և դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից, կամ հաղորդակցության այլ ձևերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով: