Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը. Հեյդարի
05/03/2026 12:00

Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը. Հեյդարի

Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը և շարունակում է համագործակցել անցնող նավերի հետ՝ համաձայն միջազգային ընթացակարգերի։ ՌԻԱ նովոստի-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարի տեղակալ Քայումարս Հեյդարին։

«Մենք չենք փակել Հորմուզի նեղուցը, իսկ դրանով անցնող նավերի հետ փոխգործակցում ենք միջազգային ընթացակարգերի համաձայն»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

Նշենք, որ Հորմուզի նեղուցը կապում է Պարսից ծոցը Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Այն Պարսից ծոցի երկրներից և Իրանից նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկաներ մատակարարման հիմնական ուղին է, որը կազմում է համաշխարհային նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 20 տոկոսը։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի փոխհրամանատար Մոհամմադ Ակբարզադեն հայտարարել է, որ Իրանը, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ֆոնին, հայտարարել է Հորմուզի նեղուցով նավարկության արգելքի մասին, այդ թվում՝ նավթատարների, առևտրային նավերի և ձկնորսական նավերի համար։

Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը. Հեյդարի