.jpg)
05/03/2026 16:54
Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի. Ալիև
Ադրբեջանի զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները, բերվել են բարձր մարտական պատրաստության և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։
Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Անվտանգության խորհրդի նիստում։