Ընդդիմությու՛ն, իրար գլուխ եկեք ու հեռացրեք Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ ընտրություն, ի՞նչ հունիս, մինչև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից. Սամվել Ֆարմանյան
05/03/2026 14:49

Ընդդիմությու՛ն, իրար գլուխ եկեք ու հեռացրեք Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ ընտրություն, ի՞նչ հունիս, մինչև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից. Սամվել Ֆարմանյան

Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից, այս մասին հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Ըստ Ֆարմանյանի՝ Փաշինյանն այս օրհասական իրավիճակում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի գոյության ու հայ ժողորդի անվտանգության համար, քան մեզ մոտեցող սարսափելի ցունամին:

«Ադրբեջանն ու Թուրքիան, կարծես, ներքաշվում են Իրանի դեմ գործողություններում՝ դրանից բխող հավանական սցենարներով:

Ընդդիմությու՛ն, իրար գլուխ եկեք, շատ արագ վարչապետի ընդունելի միասնական թեկնածու առաջադրեք ու ԱԺ-ում իմպիչմենտի միջոցով հեռացրեք Նիկոլին: Ի՞նչ ընտրություն: Ի՞նչ հունիս: Մինչև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից... Հայաստանն անտեր էլ չէ՝ դարպասները ներսից բացված են:

Արագ համախմբվեք բոլորով, ձևավորեք ազգային համերաշխության կարող ու «ձվերով» կառավարություն. թող Հայաստանը գոնե գոյության շանս ստանա:

Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու Նիկոլից ավելի Նիկոլ եք լինելու»,- նշել է Ֆարմանյանը։

Ընդդիմությու՛ն, իրար գլուխ եկեք ու հեռացրեք Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ ընտրություն, ի՞նչ հունիս, մինչև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից. Սամվել Ֆարմանյան