«Չարն իր ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես այս թեմերի վրա, բայց Աստված մեզ հետ է». Մասյացոտնի ու Արագածոտնի թեմերը միասնական ժամերգության էին մեկտեղվել. Լուսանկարներ, տեսանյութ
06/03/2026 21:17

«Չարն իր ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես այս թեմերի վրա, բայց Աստված մեզ հետ է». Մասյացոտնի ու Արագածոտնի թեմերը միասնական ժամերգության էին մեկտեղվել. Լուսանկարներ, տեսանյութ

«Չենք վախենում, որովհետև Աստված մեզ հետ է». այսօր Մասյացոտնի ու Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական ժամերգության էին մեկտեղվել Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Լեփ-լեցուն էր Սուրբ Հակոբ եկեղեցին, երկու թեմերի հավատավոր ժողովուրդը միասնական աղոթքի էր եկել։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանն ասաց, որ չարն իր ուշադրությունը կենտոոնացրել է հատկապես այս երկու թեմերի վրա։

«Ինչպես երգեցինք խաղաղական ժամերգության մեջ՝ չենք վախենում, որովհետև Աստված մեզ հետ է, Աստված է մեր ապավենը, Տերն է մեր հույսը, մենք մեր ամբողջ հավատը տալիս ենք ու դնում ենք մեր Տիրոջ վրա»,- նշեց Հայր Սուրբը։

Հայր Ռուբենն ընդգծեց՝ հույս ունի, որ Տիրոջ խոսքն, իսկապես, սնուցում է մեր հոգին, աղոթքը՝ զորացնում մեր ներաշխարհը։

«Մեկս մյուսին, երբ նայում ենք, իսկապես, տեսնում ենք մեկ Հոր հովանու ներքո, ու այն աղոթքը, որի առաջին երկու բառն է «Հայր Մեր», իսկապես հնչեցնում ենք անկեղծ»,- հավելեց Հայր Սուրբը։

Հեղինակ`Անի Վարդանյան
«Չարն իր ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես այս թեմերի վրա, բայց Աստված մեզ հետ է». Մասյացոտնի ու Արագածոտնի թեմերը միասնական ժամերգության էին մեկտեղվել. Լուսանկարներ, տեսանյութ