Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետին՝ ՀՀ քաղաքացիներին աջակցելու համար
05/03/2026 22:17

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետին՝ ՀՀ քաղաքացիներին աջակցելու համար

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել վերջին զարգացումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և իրավիճակի հանգուցալուծման հույս հայտնել։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերի հասցեագրման հարցում ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան ԱՄԷ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերը և փոխգործակցության պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»։

 

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետին՝ ՀՀ քաղաքացիներին աջակցելու համար